Logo

«Ալաշկերտի» վստահ հաղթանակը, Լևան Կուտալիայի դուբլը

20:02 / 07.08.2023Ֆուտբոլ
Ալաշկերտ-Վեստ Արմենիա

Ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնության երկրորդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ։

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Ալաշկերտի» նորեկ Լևան Կուտալիան, որը 5 րոպեում 2 անգամ անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Վրացի հարձակվողը բացեց գոլերի հաշիվը երևանյան ակումբի կազմում։

Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Ալաշկերտը» 0-2 հաշվով տնային պարտություն էր կրել «Փյունիկից», իսկ Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիան» սեփական խաղադաշտում պարտվել էր Գյումրիի «Շիրակին»՝ 2-4։

Այս տուրի նախորդ խաղերում ԲԿՄԱ-ն հաղթել էր «Նոային», Չարենցավանի «Վանն» ուժեղ էր գտնվել «Շիրակից», իսկ «Փյունիկն» ու «Արարատը» գրանցել էին ոչ-ոքի։ Օգոստոսի 7-ին տուրը կավարտվի «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» խաղով։

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 1-4

Սարգիս Մեթոյան, 45+3 - Լևան Կուտալիա, 18 (11մ), 23 (11մ), Յեիսոն Ռասինես, 83, Դավիդ Խուրցիձե, 90+3

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ