Երևանի «Ալաշկերտը» Թուրքիայի Բելեկ քաղաքում շարունակվող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթել է ուզբեկական «Կիզիլկում» ակումբին:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում խաղի միակ գոլը խփել է նիգերիացի եզրային հարձակվող Սոդիկ Ֆաթայը: Սա «Ալաշկերտի» չորրորդ անընդմեջ հաղթանակն է այս հավաքի ընթացքում:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո 32 միավորով 5-րդն է:
Ընկերական հանդիպում
«Ալաշկերտ» (Հայաստան) - «Կիզիլկում» (Ուզբեկստան)՝ 1-0
Սոդիկ Ֆաթայ
Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն


