Logo

«Ալաշկերտը» համալրում ունի «Ռեյնջերսի» դեմ հանդիպումներից առաջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.08.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
237883897 1943376772507785 6153328185737559871 n - «Ալաշկերտը» համալրում ունի «Ռեյնջերսի» դեմ հանդիպումներից առաջ

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» ֆեյսբուքյան էջի միջոցով հետևյալ հայտարարությունն է տարածել․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Լուկաս դե Կարվալյո Սերայի հետ:

26-ամյա ֆուտբոլիստը գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է Չեխիայում` ներկայացնելով տեղի «Բրեչլավ», «Հլուչին» և «Զնոյմո» ակումբները:

Մինչ «Ալաշկերտ» տեղափոխվելը Լուկասը հանդես էր գալիս բրազիլական «Կանայում»:

Բարի գալուստ Մեր Ընտանիք, Լուկաս»,- նշված է հրապարակման մեջ:

«Ալաշկերտը» դուրս է եկել Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ մրցելու է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ: Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին Շոտլանդիայում, պատասխան խաղը Երևանում նախատեսված է օգոստոսի 26-ին: «Ալաշկերտը» հաջողության դեպքում կհայտնվի Եվրոպա լիգայի խմբային փուլում, իսկ պարտության պարագայում կտեղափոխվի Կոնֆերենցիաների լիգա ու ելույթ կունենա ՈՒԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշարի խմբային փուլում:

«Ալաշկերտի» պատմական նվաճումը. Ժոզե Էմբալոն եվրագավաթներում դուբլի հեղինակ դարձած 3-րդ ալաշկերտցին է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ