Logo

«Ալաշկերտը» հաստատեց վենեսուելացի վինգերի տրանսֆերը

17:40 / 27.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Ալաշկերտը» երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել Վենեսուելայի պատանեկան հավաքականի վինգեր Խուան Կամպոսի հետ, որը հուլիսի 26-ին դարձել է 18 տարեկան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կամպոսը վենեսուելական «Նուևա Էսպարտայից» է տեղափոխվել հայկական ակումբ:

Ավելի վաղ «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը գրել էր, որ տրանսֆերի համար «Ալաշկերտը» վճարել է 300 հազար եվրո:

Կամպոսը երկու տարի անցկացրել է ռուսական «Վիստայի» ակադեմիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ