Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտը» շարունակում է մարզական հավաքը Թուրքիայի Բելեկ քաղաքում:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմն ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող Կրասնոյարսկի «Ենիսեյին»: Երևանյան ակումբի դարպասը գրավել է ռուս եզրային պաշտպան Վյաչեսլավ Բարդուբախինը:
«Ալաշկերտի» մարզիչը փորձարկել է իր տրամադրության տակ գտնվող բոլոր ֆուտբոլիստներին: Վահե Գևորգյանի թիմը հաջորդ ընկերական խաղը կանցկացնի փետրվարի 5-ին՝ մրցելով ուզբեկական «Նեֆթչիի» հետ:
Ընկերական հանդիպում
«Ալաշկերտ» (Հայաստան) - «Ենիսեյ» (Ռուսաստան)՝ 0-1
Վյաչեսլավ Բարդուբախին, 67


