Logo

«Ալաշկերտը» շարժվում է առաջ Չեմպիոնների լիգայում, իսկ Մաուրո Գևգեոզյանը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.07.2017Հայկական ֆուտբոլ
Alashkert Santa Coloma 20 - «Ալաշկերտը» շարժվում է առաջ Չեմպիոնների լիգայում, իսկ Մաուրո Գևգեոզյանը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 4-ի իրադարձությունների քրոնիկոնը:

«Ալաշկերտը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության որակավորման 2-րդ փուլ: Առաջին խաղում Անդորրրայի «Սանտա-Կոլոմային» 1-0 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի չեմպիոնը հյուրընկալվելիս գրանցել է ոչ-ոքի՝ 1-1: Ուրոշ Նենադովիչի գոլին պատասխանել է Իլդեֆոնս Լիման: «Ալաշկերտի» մրցակիցը մյուս փուլում կլինի Բելառուսի «ԲԱՏԵ»-ն:

Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Լյուքսեմբուրգի «Պրոգրեսը» հյուրընկալել է «Գլազգո Ռեյնջերսին» և հաղթել 2-0 հաշվով և, երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով 2-1 հաշվով, դուրս եկել 2-րդ փուլ: Ալեքսանդր Կարապետյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 84-րդ րոպեին: «Պրոգրեսի» հաջորդ մրցակիցը Կիպրոսի «ԱԵԼ»-ն է:

Մաուրո Գևգեոզյանը մոտ է «Նյուելս Օլդ Բոյզ» տեղափոխվելուն, որն Արգենտինայի այս առաջնությունում կիսում է 9-11-րդ տեղերը 30 թիմերի պայքարում: Հարձակվողը «Տեմպեռլեյում» այս մրցաշրջանում անցկացրած 16 մրցավեճում դարձել է 7 գոլի հեղինակ: Այս ակումբում է ֆուտբոլում իր առաջին քայլերը կատարել Լիոնել Մեսին, հանդես են եկել նաև Դիեգո Մարադոնան և Գաբրիել Բատիստուտան:

Իլշատ Ֆայզուլինը նշանակվել է «Բանանց ՖԱ»-ի ակադեմիայի տնօրենի պաշտոնում: Նա մարզչական կրթությունն ու ՈՒԵՖԱ-ի PRO արտոնագիրը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Ֆայզուլինը եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարն ու ուսումնամարզական աշխատանքներով տնօրենի տեղակալը:

«Փյունիկի» պատվիրակությունը մեկնել է Բրատիսլավա, որտեղ հուլիսի 6-ին Եվրոպա լիգայի շրջանակներում կհյուրընկալվի «Սլովանին»: Վերջինս Երևանում հաղթանակ էր տոնել 4-1 հաշվով:

AED7NSe5X9c - «Ալաշկերտը» շարժվում է առաջ Չեմպիոնների լիգայում, իսկ Մաուրո Գևգեոզյանը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ուրալն» ընկերական խաղում մրցել է Սերբիայի «Պարտիզանի» հետ և պարտություն կրել 0-1 հաշվով: Էդգար Մանուչարյանը հանդիպումը բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ թիմում փորձաշրջան անցնող Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին:

ՉԼ որակավորման 1-ին փուլում Էստոնիայի «Ինֆոնետ Տալինը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվել է Մալթայի «Հիբերնիանսին» և դուրս մնացել հետագա պայքարից: Սերգեյ Թումասյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Ալեքսանդր Թումասյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 65-րդ րոպեին:

Մոսկվայի «Արարատը» Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/128 եզրափակիչ փուլում ուժերը կչափի «Դոլգոպրուդնիի» հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ