Logo

«Ալաշկերտը» ստուգողական խաղում հաղթեց ուկրաինական «Չեռնոմորեցին»

19:22 / 01.02.2024Ֆուտբոլ
null

Հայկական ակումբները շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին։

Երևանի «Ալաշկերտը» Թուրքիայի ուսումնամարզական հավաքի երրորդ ստուգողական խաղում 4-1 հաշվով հաղթել է ուկրաինական «Չեռնոմորեցին»։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Վիլյամը, Արտակ Եդիգարյանը, Կարեն Նալբանդյանը և Միմիտոն։

Ավելի վաղ հայկական ակումբը 3-0 հաշվով հաղթել էր ղազախական «Ժետիսուին», երկրորդ ստուգողական խաղում էլ 2-1 հաշվով առավելության էր հասել Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Վելեժի» դեմ խաղում։

Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում «Ալաշկերտը» 20 խաղում վաստակել է 32 միավոր և այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ