Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկից առաջ ստուգողական խաղում մրցել են Երևանի «Ալաշկերտը» և «Արարատը»: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը հաղթել է 2-1 հաշվով:
«Ալաշկերտի» կազմում աչքի են ընկել թիմի նորեկներ, խորվաթ կիսապաշտպան Իվան Պեշիչն ու հարձակվող Արթուր Միրանյանը: «Արարատի» կազմում խաղի հաշիվը բացել է բուլղարացի վինգեր Գեորգի Բաբալիևը:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածում «Արարատը» փետրվարի 27-ին կմեկնարկի «Արարատ-Արմենիայի» դեմ տնային խաղով, իսկ «Ալաշկերտը» մեկ օր անց կհյուրընկալվի «Լեռնային Արցախին»:
Հիշեցնենք, որ 20 խաղից հետո «Ալաշկերտը» 34 միավորով չորրորդն է, «Արարատը» 22 միավորով 6-րդ տեղում է:
Ընկերական հանդիպում
«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 1-2
Գեորգի Բաբալիև, 58 - Իվան Պեշիչ, 62, Արթուր Միրանյան, 78


Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն


