Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար էր, իսկ «Ալաշկերտի» հերթական գոլն ընդմիջումից հետո խփեց վրացի հարձակվող Լևան Կուտալիան, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու 9 գոլով միանձնյա գլխավորում է ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը, շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Փյունիկին» և 19 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Արարատը» 10 միավորով 7-րդն է։
Օրվա մյուս խաղում ԲԿՄԱ-ն կընդունի «Վեստ-Արմենիային»։
Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր
«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 2-1
Սոդիկ Ֆատաի, 9, Լևան Կուտալիա, 68 (11մ) - Ալասան Ֆայե, 34


