Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոուում» մրցում է «Ատլետիկոյի» հետ:
Հանդիպման 10-րդ րոպեին «կապտանռնագույնների» կազմում փայլուն հարվածով հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Ժորդի Ալբան:
Այս պահին ընթանում է հանդիպման 30-րդ րոպեն, հաշիվը 2:1 է: Կատալոնական ակումբի կազմում երկրորդ գնդակը խփել է Գավին (21՛): Հյուրերի կազմում աչքի էր ընկել Յանիկ Ֆերեյրա Կարասկոն (8՛):