Դրագան Ստոյկովիչը հայտարարել է Սերբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, հաղորդում է Reuters-ը:
«Ես խոսեցի ֆեդերացիայի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ ու ներկայացրի իմ հրաժարականը։
Անկեղծ ասած` ես չէի սպասում այս պարտությանը... Բայց ես ընդունում եմ ամբողջ պատասխանատվությունը և կարծում եմ, որ պետք է պատասխան տամ արդյունքի համար»,- ասել է սերբ մասնագետն Ալբանիայի դեմ խաղում 0-1 հաշվով պարտությունից հետո կայացած ասուլիսին:
Հիշեցնենք, որ Սերբիան աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի K խմբում տանը սկզբունքային դիմակայությունում պարտվել է Ալբանիայի հավաքականին:
Սերբերը 7 միավորով երրորդն են խմբում: Անգլիան 15 միավորով առաջատարն է, Ալբանիան` 11 միավորով երկրորդը:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


