Logo

Ալեգրի. «Առավելագույնը 86 միավորով կարող ենք նվաճել չեմպիոնական տիտղոսը»

22:24 / 29.12.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու հավակնության մասին, հաղորդում է TUTTUmercatoWEB-ը:

«Ինչքան մոտենանք մրցաշրջանի ավարտին, այնքան դժվար պայքար կլինի։ Մինչև փետրվարի 18-ը կարևոր ամիս ունենք։ Այս պահին չեմպիոնական տիտղոսը 82-ից 84 միավորի սահմաններում է, բայց այն կարող ենք նվաճել 86 միավորով, և եթե թիմը տպավորիչ հաղթանակների շարք ունենա, չգիտեմ։

Մեզ համար կարևոր էր հաղթել մի թիմի, որը համառ է և մեծ արագություն ունի։ Մենք վերջապես տանը հաղթեցինք հետնապահի։ Մենք պետք է Լեաուին վերադարձնենք 100% մարզավիճակի, իսկ Պուլիշիչը ևս դեռ այդ վիճակում չէ։ Մենք պետք է հաջորդ տարի վերադառնանք Չեմպիոնների լիգա»,- ասել է իտալացի մասնագետը:

Ա Սերիայի 16 տուրից հետո «Միլանը» 35 միավորով երկրորդն է, 1 միավորով է հետ առաջատար «Ինտերից»:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ