Logo

Ալեգրի. «Արդարացումներ չունենք»

00:38 / 30.01.2023ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Ա Սերիայի 20-րդ տուրում «Մոնցայից» կրած պարտությունը (0-2):

«Նորմալ է, որ մենք այսպիսի վիճակում ենք: Մենք ընդամենը մեկ միավոր ենք վաստակել վերջին երեք խաղերում: Ցավում եմ երկրպագուների համար, քանի որ խաղադաշտն այսօր լեփ-լեցուն էր:

Արդարացումներ չունենք, պետք է պատասխանատու կերպով ընդունենք իրականությունը: Պետք է գիտակցենք, որ թիմը մրցաշարային աղյուսակում 23 միավոր ունի, և մենք պետք է միավորներ վաստակենք: Եթե մտածենք, որ ամեն դեպքում մենք 38 միավոր ունենք, չի օգնի:

Սա ոչ թե կարիերայիս ամենադժվար, այլ ամենաանսովոր պահն է: Մենք պետք է շատ աշխատենք: Վաղվանից պետք է պատրաստվենք «Լացիոյի» դեմ խաղին»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ