Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ մրցաշրջանի առաջին հատվածում «Ծեր սինյորայի» լավ արդյունքները սխալ կարծիք են ստեղծել թիմի ներուժի մասին:
««Յուվենտուսի» հասցեին միշտ քննադատություն լինելու է: Միգուցե, մենք ենք մեղավոր, որ մրցաշրջանի առաջին կեսը թիմը հիասքանչ անցկացրեց, ինչին ոչ ոք չէր սպասում:
Այդ պահին մարդիկ մտածեցին, թե մենք կարող ենք «Ինտերի» հետ պայքարել, բայց ես գիտեի, որ երկրորդ հատվածում մեզ խնդիրներ են սպասվում»,- մարզչի խոսնք է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրից հետո թուրինյան ակումբը 64 միավորով երրորդ տեղում է և 22 միավոր հետ է չեմպիոնի տիտղոսն ապահոված «Ինտերից»: