Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ խոսել է սպասելիքների մասին:
«Այս ամառ թիմ եկան փորձառու և երիտասարդ խաղացողներ: Տասը տարվա ընթացքում առաջին անգամ առանց տիտղոսի ավարտված մրցաշրջանից հետո պարտավոր ենք նվաճել «Սկուդետոն»»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուսի» կազմը համալրել են պաշտպաններ Անդրեա Կամբյազոն և Գլեյսոն Բրեմերը, կիսապաշտպան Պոլ Պոգբան, եզրային հարձակվող Անխել Դի Մարիան:


