Logo

Ալեգրի. «Խաղանք Իտալիայում, թե Ավստրալիայում՝ կարևորը 3 միավորն է»

17:13 / 23.10.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Corriere dello Sport-ի հետ զրույցում անդրադարձել է այն թեմային, որ «Կոմոյի» դեմ Ա Սերիայի 16-րդ տուրի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ավստրալիայում:

«Կապ չունի՝ այդ խաղը կկայանա Իտալիայո՞ւմ, թե՞ Ավստրալիայում: Կարևորն այն է, որ հաղթենք: Լավ կլինի, որ շուտ կայացնեն վերջնական որոշումը և հայտնեն բոլորիս»,- նշել է Ալեգրին:

Ավելի վաղ «Կոմո» - «Միլան» հանդիպման վայրն Ավստրալիա տեղափոխվելու վերաբերյալ դժգոհություններ էին հայտնել 2 թիմերի բազմաթիվ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Ադրիեն Ռաբիոն, Մայք Մենյանը և Խեսուս Ռոդրիգեսը:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ