«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի գավաթակիր դառնալուց հետո չի բացառել, որ կհեռանա թուրինյան ակումբից։
«Եթե հաջորդ մրցաշրջանում չմարզեմ այս ակումբը, ապա ինձանից հետո կթողնեմ ուժեղ թիմ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է TuttoMercato-ն։
Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ ամռանը Մասիմիլիանո Ալեգրին հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։ Նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն իտալական «Բոլոնիայի» մարզիչ Տիագո Մոտան է։
56-ամյա իտալացին 2021-ին է վերադարձել «Յուվենտուս», Տիագո Մոտան էլ նույն թվականից է գլխավորում «Բոլոնիան»։
Հիշենցենք, որ Բերգամոյի «Ատալանտայի» նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակից հետո Մասիմիլիանո Ալեգրին դարձել էր Իտալիայի գավաթի խաղարկության պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը։ Իտալացին 5-րդ անգամ նվաճեց տիտղոսը և գերազանցեց Ռոբերտո Մանչինիի ու Սվեն-Յորան Էրիկսոնի ցուցանիշը՝ 4-ական տիտղոս։


