Logo

Ալեգրին և Կլոպը Սերբիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներն են

17:42 / 28.06.2024Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ում Սերբիայի հավաքականի ֆիասկոյից հետո երկրի ֆուտբոլի ֆեդերացիան կազմել է նոր գլխավոր մարզչի թեկնածուների անունները, հայտնում է Telegraf-ը:

Գլխավոր հավակնորդն իտալական «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է:

Կարճ ցուցակում են հայտնվել նաև իտալացիներ Ստեֆանո Պիոլին և Մաուրիցիո Սարին, ինչպես նաև անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Հիշեցնենք, որ Սերբիայի հավաքականը Եվրո-2024-ի C խմբում գրավել էր վերջին տեղը և դուրս էր մնացել հետագա պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ