«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի թուրինյան ակումբը։ Դա հաստատել է «Յուվեի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։
«Աարոնը հիմա չի աշխատում հիմնական խմբի կազմում։ Նա կլքի ակումբը»,- մարզչի խոսքն է հաղորդում La Gazzetta dello Sport-ը։
2021/22 մրցաշրջանում Ռեմսին մասնակցել է «Յուվենտուսի» 5 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Transfermarkt-ը 10 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։