Logo

Ալեգրին հոբելյանական ցուցանիշ է գրանցել

22:51 / 24.11.2025Ֆուտբոլ
null

«Միլանը» Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ 100-րդ հաղթանակն է տարել, հաղորդում է Opta-ն:

Իտալական գրանդի ղեկին նախկինում 100 կամ ավելի հաղթանակ էին տարել նաև Կառլո Անչելոտին, Ներեո Ռոկոն, Ֆաբիո Կապելոն, Ստեֆանո Պիոլին, Նիլս Լիդհոլմը և Արիգո Սակին։

Հիշեցնենք, որ իտալացին այս ամռանն էր վերադարձել «Միլան»: Նա իտալական գրանդը գլխավորել է նաև 2010-2014 թվականներին:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ