Logo

Ալեգրին` կարմիր քարտի դրվագի մասին

16:33 / 30.11.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Լացիոյի» դեմ հանդիպման ավելացված ժամանակում ստացած կարմիր քարտի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Վերջին րոպեներին իրավիճակը մի փոքր քաոսային էր, բայց մրցավարի համար հեշտ չէր նման որոշում կայացնել, երբ նրան կանչեցին VAR-ով դրվագը դիտելու։ Նա սպասարկել էր նաև «Կրեմոնեզեի» դեմ մեր խաղը, որտեղ պարտվել էինք, ուստի ես պարզապես հարցրի, թե ինչու է նա միշտ խնդիրներ ստեղծում մեզ համար։ Եվ նա հեռացրեց ինձ։ Այդ քաոսի մեջ բնական էր, որ նա այդ որոշումը կայացրեց, բայց ես, անշուշտ, չէի ուզում նրան վիրավորել»,- ասել է իտալացին:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 13-րդ տուրի տնային խաղում «Միլանը» հաղթել էր 1-0 հաշվով:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ