Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Սասուոլոյի» դեմ Ա Սերիայի առաջին տուրի խաղում (3-0) արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ստացած վնասվածքի մասին։
«Ես չեմ անհանգստանում: Տեսնենք, թե վաղն ինչ ցույց կտան թեստերը։ Ցավոք, ֆուտբոլում նման բաներ լինում են։ Մեկ շաբաթ առաջ նա մկանային խնդիր ուներ։
Միգուցե ես պետք է փոխարինեի նրան, երբ մենք հաղթում էինք 3-0 հաշվով, բայց նա հաճույք էր ստանում խաղից: Զաքարիան ուղղակի ջղաձգություն ուներ, ոչ ավելին։ Կարևորն այն է, որ մենք հաղթեցինք այն խաղում, որում շատ էինք ցանկանում առավելության հասնել»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է DAZN-ը:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայում նորամուտի խաղում 26-րդ րոպեին դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ, փոխարինվել է 66-րդ րոպեին:


