Logo

«Բարսելոնան» և Սևիլիան համաձայնության են եկել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:55 / 20.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» համաձայնության է եկել «Սևիլիայի» հետ ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն։

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանիին հաջողվել է «Սևիլիայի» մարզական տնօրեն Մոնչիի հետ համաձայնեցնել գործարքի արժեքը, որը չի նշել աղբյուրը:

Այժմ մնում է վերջնական որոշում կայացնի Ժյուլ Կունդեն: Ֆուտբոլիստին  առաջարկով դիմել է նաև Լոնդոնի «Չելսին»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլիան» 65 միլիոն եվրո է պահանջել Կունդեի տեղափոխության համար, որը «Չելսին» պատրաստ է վճարել:

Իսպանական թիմի գլխավոր մարզիչ Յուլիեն Լոպետեգին անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Ժյուլ Կունդեն շուտով կարող է հեռանալ:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը 2019 թվականի ամռանն է «Բորդոյից» 25 միլիոն եվրոյով տեղափոխվել «Սևիլիա», որի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը Ժյուլ Կունդեի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ