Անգլիացի լեգենդար մասնագետ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ վախենում է հիշողության կորստից, հայտնում է BBC-ն:
«Իմ եղբայրը տառապում է դեմենցիայով: Ես հաճախ եմ շփվում նրա հետ: Եղբայրս առայժմ ճանաչում է ինձ, բայց նրա հիշողությունն այնքան էլ լավ չէ: Այն միտքը, որ ես նույնպես կարող եմ հայտնվել նույն իրավիճակում, միշտ գիտակցությանս մեջ է:
Դեկտեմբերին ես կդառնամ 84 տարեկան: Լինում են պահեր, երբ ինչ-որ բան մոռանում եմ: Հավանաբար, նման բան եղել է 20 կամ 30 տարի առաջ: Ոչ ոք 100 տոկոսանոց հիշողություն չունի:
Այժմ փորձում եմ խաչբառ լուծել, շատ եմ կարդում, նաև երգում եմ: Տարված եմ պատմություն ուսումնասիրելով: Հետազոտում եմ ԱՄՆ-ի քաղաքական պատերազմները: ԱՄՆ-ում եղել եմ մի շարք վայրերում, որտեղ ժամանակին ճակատամարտեր են եղել»,- ասել է 83-ամյա մասնագետը:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Նանին պատմել էր Ֆերգյուսոնի աշխատանքային մեթոդների մասին:


