Logo

Ալեքս Ֆերգյուսոնը գնել է պատմության մեջ ամենաթանկ նժույգը

15:19 / 06.02.2024Ձիասպորտ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նոր նժույգ է գնել աճուրդում, հաղորդում է Daily Mail-ը։

Կոլդուել Փոթեր անունով 6-ամյա նժույգը վաճառվել է 633 հազար ֆունտ ստերլինգով։ Դա բաց աճուրդում վաճառված ամենաթանկ մրցավազքի նժույգն է պատմության մեջ։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019-ին, երբ Ինտերքոնեկքթեդ անունով նժույգի համար վճարել էին 620 հազար ֆունտ։

Հիշեցնենք, որ շոտլանդացի անվանի մասնագետը ձիասպորտի մեծ երկրպագու է։ Մարզչական կարիերան ավարտելուց հետո նա նվիրվել է սիրած գործին։ Ֆերգյուսոնի նժույգները բազմիցս հաղթել են միջազգային մրցաշարերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ