Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում ավարտված շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությունում Ալեքս Սահակյանը հաղթահարել է 2400 վարկանիշային միավորի շեմը և ստանալու է միջազգային վարպետի կոչում, հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Պատանի շախմատիստն արդեն լրացրել էր այդ կոչման համար անհրաժեշտ նորմաները։
Հիշեցնենք, որ Սահակյանն ավարտված աշխարհի առաջնությունում 11 հնարավորից վաստակել էր 7 միավոր և գրավել 12-րդ տեղը։