Logo

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կբացակայի երկար ժամանակ

18:29 / 14.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բաց կթողնի Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մերսիսայդցիների առանցքային խաղացողը վնասվածք էր ստացել ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան մրցավեճում:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը հայտնել է, որ ըստ ամենայնի՝ Տրենտը խաղադաշտ կվերադառնա նախքան մրցաշրջանի ավարտը:

«Տրենտը միանշանակ հասանելի չէ: Նա չի լինի եզրափակիչին: Դեռ պետք է հասկանանք՝ որքան կտևի ապաքինումը, բայց ըստ ամենայնի՝ նա հասանելի կլինի մրցաշրջանի ավարտին»,- «Լիվերպուլի» կայքի հաղորդմամբ՝ ասել է Սլոթը:

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Լիվերպուլն» «Ուեմբլիում» մարտի 16-ին կմրցի «Նյուքասլի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա