«Ռեալի» նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը Լիվերպուլի փոխարեն նախընտրել է Մանչեսթերի օդանավակայանից մեկնել Մադրիդ:
Անգլիական «Լիվերպուլից» հեռացած պաշտպանն X-ի իր էջում հրապարակել է մասնավոր ինքնաթիռով մեկնելու և իր նոր թիմում շնորհանդեսի վերաբերյալ տեսանյութ, որը տարածել է Լիվերպուլի՝ Ջոն Լենոնի անվան օդանավակայանի պաշտոնական էջը և գրել. «Նա նույնիսկ մեկնեց Մանչեսթերից»: Գրառմանն էլ կից օդանավակայանի էջը դրել էր օձի էմոջի, սակայն ժամեր անց խմբագրել է` այն փոխարինելով զարմանքի էմոջիով:
Պետք է ընդգծել, որ Լիվերպուլի օդանավակայանից ևս կատարվում են մասնավոր ինքնաթիռների թռիչքներ:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում էր տեղափոխվել «Արքայական ակումբ»: Իսպանական գրանդն ԱՄՆ-ում պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությունում իր մեկնարկին:
He even flew from Manchester as well 🙄 https://t.co/CPAdo23Bjx
— Liverpool John Lennon Airport (@LPL_Airport) June 16, 2025