ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կշարունակի աշխատանքը եվրոպական գլխավոր ֆուտբոլային կառույցի ղեկին:
AS-ի հաղորդմամբ՝ սլովենացին ապրիլի 5-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նախատեսված ՈւԵՖԱ-ի 47-րդ Կոնգրեսում կվերընտրվի, քանի որ առաջադրված այլ թեկնածուներ չկան: Չեֆերինն ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնը կզբաղեցնի ևս չորս տարի:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Չեֆերինն ՈւԵՖԱ-ի նախագահ է ընտրվել 2016 թվականին:


