Երևանի «Ալաշկերտի» և «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է, թե ինչու է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչի քվեարկությունում ընտրել «Ռոստովը» գլխավորող Վալերի Կարպինին։ Մարտին «Ռոստովը» տանը հաղթել էր «Կռիլյա Սովետովին» (2-0) ու «Կրասնոդարին» (2-1), այնուհետև արտագնա հաղթանակ էր տարել «Դինամոյի» (4-1) նկատմամբ։
«Այդ խաղերում պրեսինգի որակն ամենաբարձրն էր ամբողջ ռուսական ֆուտբոլի պատմության մեջ։ Մեր մարզիչներից ոչ մեկին չի հաջողվել գրանցել նման մակարդակ։ Շատ նմար էր «Լիվերպուլի»՝ 2-3 տարի առաջվա խաղին»,- ռուսաստանցի մասնագետի խոսքը մեջբերում է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Ռոստովը» 22 խաղից հետո 31 միավոր 9-րդն է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Վալերի Կարպինի թիմի կազմում ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 խաղի և կատարել 3 ասիստ։


