Մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի մասին, որն այժմ գլխավորում է «Բալթիկան», հաղորդում է Matchtv.ru-ն:
««Բալթիկան» մեծ առավելությամբ առաջնության առաջատարն է պաշտպանությունում մենապայքարներ հաղթելու ցուցանիշով: Այդ թիմն անհավանական լավն է մրցակցի խաղը քանդելու գործում:
Նրանք քանդել են բոլոր թոփ թիմերի խաղը: Նույնիսկ առաջատար թիմերը մտածում էին միայն՝ ինչպես հասցնել բարձրացնել գլուխն այդ հանդիպումներում:
Տալալաևը Ռուսաստանում բոլորից լավ է կարողանում թիմին նախապատրաստել ֆունկցիոնալ առումով: Այստեղից էլ հենց գալիս են հաղթած մենապայքարները և ճշգրիտ երկար փոխանցումները:
Միգուցե «Բալթիկայի» ֆուտբոլն արվեստի գործ չէ, ինչպես ԲԿՄԱ-ի ու «Լոկոմոտիվի» լավագույն խաղերում, բայց այն որակյալ աշխատանք է»,- ասել է Գրիգորյանը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12 տուրից հետո «Բալթիկան» 23 միավորով հինգերորդ տեղում է և առաջատարից հետ է ընդամենը 3 միավորով:


