Logo

Ալեքսանդր Իսակը դուրս է մնացել «Նյուքասլի» հայտացուցակից

13:17 / 15.08.2025Ֆուտբոլ
null

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը դուրս է մնացել թիմի հայտացուցակից ու չի մասնակցի «Ասթոն Վիլայի» դեմ Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպմանը։

Խաղին նախորդած ասուլիսին «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն անդրադարձել է շվեդ հարձակվողին։

«Իսակի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Չեմ կարծում, թե իրավիճակի փոփոխություն կլինի», - ասել է անգլիացի մասնագետը։

25-ամյա հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել «Լիվերպուլում», բայց տեղափոխության վերաբերյալ հստակություն դեռ չկա։

Հիշեցնենք, որ «Նյուքասլի» տնօրենների խորհուրդը որոշել է չվաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ