Logo

Ալեքսանդր Իսակը վիրահատության է ենթարկվել

10:38 / 23.12.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը ոտքի ծանր վնասվածք ստանալուց հետո վիրահատվել է, հայտնում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը:

Շվեդ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում, որի 56-րդ րոպեին բացել էր հաշիվը, իսկ մինչև մրցակցի դարպասը գրավելը բախվել էր «Տոտենհեմի» պաշտպան Միկի վան դե Վենին:

26-ամյա հարձակվողի վերականգնողական փուլը կշարունակվի AXA մարզական կենտրոնում: Ապաքինման հստակ ժամկետ այս պահին չի նշվում, սակայն մեծ հավանականությամբ, ֆուտբոլիստը կբացակայի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Իսակն այս տարվա սեպտեմբերին է Պրեմիեր լիգայի համար ռեկորդային 145 միլիոն եվրոյով «Նյուքասլից» տեղափոխվել «Լիվերպուլ», որի կազմում 16 խաղում գրանցել է 3 գոլ ու 1 ասիստ։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ