
տուր
01 Հունվար 1970 - 18:45
- 
«Սոչիի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Sport24-ի հետ զրույցում հայտնել է, որ հեռանում է ռուսական ակումբից։
«Ես իսկապես հեռանում եմ «Սոչի» ֆուտբոլային ակումբից։ Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին, հաջողակ եմ, քանի որ խաղացի «Սոչիի» համար։ Երբեք չեմ մոռանա՝ ինչպես դիմավորեցին ինձ տեղի երկրպագուները, թե որքան ջերմ էին նրանք ինձ վերաբերվում ամբողջ ընթացքում, որ ես անցկացրել եմ այստեղ։
Իհարկե, զգացողություն կա, որ ինչ-որ բան չեմ ապացուցել, ինձ թվում էր, որ ես դեռ կարող էի օգուտ տալ թիմին։ Կարող եմ ասել, որ լավ մարզավիճակում էի, լավ մարզվում էի, փորձում էի արդյունավետ օգտագործել խաղային ժամանակս, սակայն մարզիչը քիչ էր ինձ փոխարինման մտցնում։ Ֆուտբոլիստը չի կարող գոհ լինել, երբ խաղում է 5 կամ 10 րոպե։ Ես վստահ եմ, որ «Սոչիին» ավելին կարող էի տալ, եթե ինձ տային ավելի շատ խաղային պրակտիկա»,-ասել է Կարապետյանը։

