Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Նոայից»:
«Տեղեկացնում ենք, որ «Նոան» և Ալեքսանդր Կարապետյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
Շնորհակալություն ենք հայտնում Կարապետյանին ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ իր հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։