Logo

Ալեքսանդր Կովալենկո. «Նման խաղից հետո կարելի է մոռանալ Ռուսաստանի հավաքականում հայտնվելու մասին»

12:53 / 14.03.2023Մերոնք դրսում
null

Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, որը վարձավճարով ելույթ է ունենում Սամարայի «Կռիլյա Սովետովում», մեկնաբանել է ԲԿՄԱ-ից կրած 0-4 հաշվով պարտությունը ՌՊԼ-ի 19-րդ տուրում:

«Առաջին գոլից հետո հոգեբանորեն ընկճվեցինք, թույլ տվեցինք սխալներ, որոնցից հետո ևս երեք գոլ ընդունեցինք: Խաղիցս, իհարկե, դժգոհ եմ: Երրորդ և չորրորդ գոլերն ընդունեցինք իմ մեղքով:

Իհարկե, ինձ համար կարևոր է Ռուսաստանի ազգային հավաքականի ընդլայնված հայտացուցակում հայտնվելը, սակայն նման խաղից հետո կարելի է մոռանալ ազգային թիմում ընդգրկվելու մասին: Սարսափելի է»,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Կովալենկոն «Կռիլյա Սովետովի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Սոչիին»: Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստն «Արարատ-73-ի» լեգենդ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա