Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն առաջին գոլը խփեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում: 20-ամյա ֆուտբոլիստն ընկերական խաղում տպավորիչ հարվածով գրավեց կատարական «Ալ Ռայանի» դարպասը:
Ռուսաստանի գործող չեմպիոն «Զենիթը» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում պարտվեց 2-4 հաշվով:
Հիշեցնենք, որ «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Զենիթում», որի կազմում մինչև այժմ անցկացրած 11 խաղում դարձել էր մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Կովալենկոյի գոլի տեսանյութը:


