Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն հայտնել է, որ շփվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի հետ, որի անունը չի նշել:
«Այո, ես ընկերացել եմ ՀՖՖ ներկայացուցչի հետ, մենք շփվում ենք ոչ միայն ֆուտբոլային թեմաներով։ Իրավիճակը ծայրահեղ բարդ է. ես հայկական ընտանիքից եմ, հաճախ եմ այնտեղ գնում։ Բայց ծնվել եմ Ռուսաստանում, այստեղ անցել եմ ֆուտբոլային դպրոց։ Ինչ որոշում էլ կայացնես, ինչ-որ մեկը կմնա դժգոհ, ես դա հասկանում եմ»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռը 1 ընկերական հանդիպման է մասնակցել Ռուսաստանի հավաքականի կազմում:


