Ռուսական «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը խոսել է մոսկովյան ակումբի լեգենդար հարձակվող, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի առողջական վիճակի մասին:
Ավելի վաղ լրագրող Կիրիլ Շուլիկը հայտնել էր, որ 96-ամյա Սիմոնյանը գտնվում է հիվանդանոցում: Լրագրողն այլ մանրամասներ չէր հայտնել:
«Նիկիտա Պավլովիչը սովորական ստուգում է անցնում, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Նա կանխարգելիչ պրոցեդուրաներ է անցնում կլինիկայում, նրան ոչ ոք չի տեղափոխել հիվանդանոց։ Պրոցեդուրաներից հետո նա արձակուրդ կունենա և կհանգստանա»,- Միրզոյանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:


