Logo

Ալեքսանդր Միշիևը տարիքային երկու ռեկորդ սահմանեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:27 / 03.11.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Առաջնության 12-րդ տուրում «Արարատի» հետ խաղում էլ «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևը դարպասն անառիկ պահեց: Ընթացիկ առաջնությունում անցկացրած 6 հանդիպումներում էլ մրցակիցներին չի հաջողվել գրավել Միշիևի պաշտպանած դարպասը: Նա միակ դարպասապահն է, որ ընթացիկ առաջնությունում դեռ գոլ բաց չի թողել:

21-ամյա Ալեքսանդր Միշիևն առաջնության հանդիպումներում 6 խաղ անընդմեջ, 540 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել: Նա միանգամից տարիքային երկու ռեկորդ սահմանեց: Միշիևի արդյունքը ռեկորդային է ՀՀ առաջնություններում հանդես եկած 21-ամյա այլազգի դարպասապահների մեջ: Նա գերազանցեց «Երևանի» նախկին դարպասապահ Վասիլի Կուզնեցովի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում 1999թ. 466 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

Ալեքսանդր Միշիևը նաև գերազանցեց Արսեն Բեգլարյանի տարիքային ռեկորդը: Վերջինս Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից այդ տարիքում 2014թ. «Ուլիսի» դարպասը բոլորից երկար՝ 539 րոպե շարունակ անառիկ էր պահել:

FastNews-ը ներկայացնում է Հայաստանի առաջնություններում դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (փակագծում՝ անառիկ խաղերի քանակը) դարպասապահների տարիքային ռեկորդները:

Տարիք

Դարպասապահ

Ակումբ

Րոպե

Թվական

16

Հայկ Դանիելյան

«Բանանց»

196 (4)

1993

17

Ապուլա Բետե

«Փյունիկ»

446 (4)

2003

18

Անատոլի Այվազով

«Փյունիկ»

327 (3)

2014

19

Ապուլա Բետե

«Փյունիկ»

434 (4)

2005

20

Ալեքսեյ Պլոշադնի

«Նոա»

616 (6)

2024

21

Ալեքսանդր Միշիև

«Ուրարտու»

540 (6)

2025

22

Ֆելիքս Հակոբյան

«Միկա»

541 (5)

2003

23

Գրիգոր Մելիքսեթյան

«Փյունիկ»

549 (6)

2009

24

Արթուր Հովհաննիսյան

«Շիրակ»

681 (8)

1992

25

Էդիկ Երիցյան

«Կոտայք»

599 (6)

1996

26

Գարեգին Նաջարյան

«Բանանց»

576 (6)

 

1992

27

Տիգրան Ասլանյան

«Էրեբունի»

544 (6)

1999

28

Ստեփան Ղազարյան

«Արարատ»

580 (6)

2013

29

Արթուր Հովհաննիսյան

«Շիրակ»

644 (6)

1997

30

Վլադիմիր Մալկով

«Ուլիս»

530 (5)

2010

31

Ռայմոնդ Զադուրյան

«Շիրակ»

755 (8)

2002

32

Արթուր Հովհաննիսյան

«Շիրակ»

520 (4)

2002

33

Ստանիսլավ Բուչնև

«Փյունիկ»

529 (5)

2023

34

Արմեն Ավագյան

«Փյունիկ»

595 (6)  

1996

35

Գևորգ Կասպարով

«Միկա»

380 (3)

2015

36

Դավիթ Յուրչենկո

«Փյունիկ»

404 (3)

2022

37

Գևորգ Կասպարով

 «Գանձասար-Կապան»

438 (4)

2017

38

Գևորգ Կասպարով

 «Գանձասար-Կապան»

274 (2)

2018

39

Գևորգ Կասպարով

 «Գանձասար-Կապան»

254 (2)

2019

40

Ռոբերտ Պալյան

 «Կանազ»

166 (2)

1992

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ