Logo

Ալեքսանդր Միտրովիչը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա

10:39 / 20.08.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Ֆուլհեմը» հետաքրքրված է «Ալ Հիլալի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի ծառայություններով, տեղեկացնում է ինսայդեր Բեն Ջեյքոբսը։

Սերբ հարձակվողը վնասվածք ունի և բաց է թողել «Ալ Հիլալի» վերջին 6 հանդիպումները։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումը դիտարկում է ֆուտբոլիստի տրասնֆերային իրավունքը վաճառելու տարբերակը, քանի որ կենտրոնական հարձակվողի դիրքում ձեռք է բերել Դարվին Նունյեսին։

Միտրովիչը նախորդ մրցաշրջանում 38 խաղում խփել էր 28 գոլ, կատարել է 6 ասիստ։ 

30-ամյա հարձակվողը «Ֆուլհեմում» խաղացել է 2018-ից 2023 թվականներին։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ