Logo

Ալեքսանդր Տարխանովը վերադարձել է «Փյունիկ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.06.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Aleksandr Tarkhanov 1 - Ալեքսանդր Տարխանովը վերադարձել է «Փյունիկ»

«Փյունիկի» ղեկավար կազմում տեղի է ունեցել համալրում։ Ակումբ է վերադարձել Ալեքսանդր Տարխանովը։ Ռուս մասնագետը կզբաղեցնի ակումբի փոխնախագահի պաշտոնը և կզբաղվի «Փյունիկ» ակադեմիայի զարգացմամբ՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Տարխանովը «Փյունիկում» աշխատել է 2019 և 2020թթ․։ Նրա գլխավորությամբ «Փյունիկը» հռչակվել է Հայաստանի փոխչեմպիոն և Եվրոպա լիգայի որակավորման փուլում հասել է մինչև երրորդ փուլ։

«Ալեքսանդր Տարխանովի անմիջական մասնակցությամբ «Փյունիկ» մարզաբազայում արդեն կազմակերպվել է փառատոն ակումբի սաների համար՝ ուղղված տեխնիկական տվյալների բարելավմանը»,- մասնավորապես ասված է ակումբի հաղորդագրության մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ