Logo

Ալեքսանդր Ուսիկի հաջորդ մրցակիցը (ֆոտո)

10:25 / 13.12.2022• Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) պարտադիր մրցակից է նշանակել գերծանր քաշային կարգում WBA Super, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի համար, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը: 

35-ամյա ուկրաինացին կմենամարտի բրիտանացի Դանիել Դյուբուայի հետ, որին պատկանում է WBA Regular տիտղոսը: Ուսիկը կփորձի պաշտպանել WBA, IBF և WBO վարկածներով չեմպիոնական գոտիները: 

Սպասվում էր, որ Ուսիկը հաջորդ մենամարտը կանցկացնի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ: Այդ մենամարտը հետաձգվել է անորոշ ժամանակով: 

Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 20 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ (13 նոկաուտ): Դանիել Դյուբուան նույնպես մենամարտել է 20 անգամ, տարել 19 հաղթանակ (17 նոկաուտ), կրել 1 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ