Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը դարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն:
WBA,WBO, IBO, IBF գոտիների տիրակալը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիին՝ նրանից վերցնելով նաև WBC չեմպիոնական գոտին:
12-ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարները ոչ միաձայն հաղթանակը շնորհել են 37-ամյա ուկրաինացուն՝ 115-112, 114-113, 113-114: Ուսիկն 9-րդ ռաունդում նոկդաունի է ենթարկել Ֆյուրիին:
Ուսիկի համար սա կարիերայի 22-րդ հաղթանակն է, իսկ Ֆյուրիի համար առաջին պարտությունը: 35-ամյա բրիտանացին նախորդ 35 մենամարտերում, տարել էր 34 հաղթանակ և գրանցել մեկ ոչ-ոքի: