Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ) դարձավ ոսկե մեդալակիր։
20-ամյա ծանրորդը հանդես եկավ երիտասարդների պայքարում` երկամարտի 214 կգ (91+123) արդյունքով դառնալով հաղթող։ Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։
Գրիգորյանը մեծահասակների պայքարում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն։
Հոկտեմբերի 29-ին մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանը կներկայացնեն Գառնիկ Չոլակյանն ու Սեյրան Խուդանյանը (երկուսն էլ` 60կգ)։


