Հայաստանը հերթական մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ) երկամարտի 198 կգ (112+86) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Հայ մարզուհին փոքր բրոնզե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում:
Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Սեյրան Խուդանյանը (55 կգ) և Մերուժան Եղոյանը (61 կգ), Տիգրան Կարապետյանը (67 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել էր Եվրոպայի Մ23 չեմպիոն։


