Logo

Ալեքսիս Մաքալիսթերի եղբայրն առաջին անգամ հրավիրվել է Արգենտինայի հավաքական

15:54 / 10.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բելգիայի չեմպիոն «Յունիոն Սենթ Ժիլուազի» պաշտպան Քևին Մաքալիսթերն առաջին անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա ֆուտբոլիստը Բրյուսելը ներկայացնող ակումբում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 111 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի ավագ եղբայրն է։

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը նոյեմբերի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի Անգոլայի հավաքականի հետ, մեկնարկը` ժամը 20:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ