Logo

Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը

23:21 / 15.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը՝ ներդնելով 20 միլիոն ֆունտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը կմիանա լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդին։

Օհանյանը նախկինում ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերն էր: Նա 2024 թվականին ռեկորդային գումարով վաճառել է ակումբը։ Օհանյանը հիմա հույս ունի ամրապնդել «Չելսիի» դիրքերը ոչ միայն Անգլիայում, այլև ամերիկյան շուկայում։

«Չելսին» 6-րդ մրցաշրջանն անընդմեջ հաղթել է կանանց Սուպերլիգան, նաև հասել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ