Logo

Ալեքս Ֆերգյուսոնը պաշտոն կստանա «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
10:32 / 30.07.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կվերադառնա ակումբի համակարգ, հաղորդում է Daily Mail-ը։

Շոտլանդացին կդառնա ակումբի գործադիր տնօրեն Ռիչարդ Արնոլդի խորհրդականը։ Որոշումներ կայացնելիս Ֆերգյուսոնին կօգնեն ՄՅՈՒ-ի նախկին ավագ Բրայան Ռոբսոնը, ակումբի նախկին մարզական տնօրեն Ջոն Մերթոուն, ինչպես նաև ակումբի նախկին գործադիր տնօրեն Դևիդ Հիլը։

Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986-ից 2013 թվականներին։ Մասնագետը բրիտանական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչն է։

1999 թվականին թագուհի Ելիզավետա 2-րդը նրան ասպետի կոչում է շնորհել, իսկ 2002 թվականին նա ընդգրկվել է անգլիական ֆուտբոլի փառքի սրահում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ