«Բենֆիկան» մտադիր է թիմ հրավիրել «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, հաղորդում է Tuttosport-ը։
Չիլիացին կարող է դիտարկել պորտուգալական ակումբ տեղափոխվելու հնարավորությունը, սակայն նրա առաջնային նպատակը «Բարսելոնա» վերադառնալն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչեսի գործակալը քննարկում է «Ինտերի» հետ պայմանագիրը խզելու հնարավորությունը։


